Խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը և իսպանացի պաշտպան Նաչո Ֆերնանդեսն այս մրցաշրջանում Չեմպիոնների լիգայում հաղթելուց հետո դարձել են Մադրիդի «Ռեալի» պատմության ամենատիտղոսակիր ֆուտբոլիստները։
«Ռեալի» պատմության ամենատիտղոսակիր ֆուտբոլիստների ցանկը՝
Լուկա Մոդրիչ, Նաչո Ֆերնանդես՝ 26,
Կարիմ Բենզեմա, Մարսելո – 25,
Մոդրիչը «Ռեալում» հանդես է գալիս 2012 թվականից։ Այս մրցաշրջանում Մոդրիչը բոլոր մրցաշարերում մասնակցել է 46 հանդիպման, որոնցում դարձել է երկու գոլի և ութ գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 8 միլիոն եվրո։
Նաչոն մադրիդյան ակումբի սան է, որի հիմնական թիմում հանդես է գալիս 2012 թվականից։ Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 363 հանդիպման, որոնցում դարձել է 16 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, ըստ Transfermarkt ինտերնետային պորտալի, կազմում է 4 միլիոն եվրո: Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է այս տարվա հունիսին:
























































