Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը 1995 թվականից ի վեր դարձել է առաջին խաղացողը, որն իր ակումբային կարիերան ավարտել է եվրագավաթներում տարած հաղթանակով։
Վերջին անգամ նման նվաճման հասել է Ֆրանկ Ռայկարդը, որը 1994/1995 մրցաշրջանում «Այաքսի» կազմում իր վերջին խաղում նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը:
Հիշեցնենք, որ գերմանացի կիսապաշտպանը «Ռեալ» է տեղափոխվել 2014 թվականին «Բավարիայից»: Այս ընթացքում Կրոսը բոլոր մրցաշարերում մասնակցել է 465 հանդիպման, որոնցում դարձել է 28 գոլի և 99 գոլային փոխանցման հեղինակ։
Մադրիդյան թիմի կազմում ֆուտբոլիստը հինգ անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում, չորս անգամ նվաճել է Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը և չորս անգամ նվաճել Եվրոպայի Սուպերգավաթը։
Կրոսը Չեմպիոնների լիգայի եզրափակչի՝ «Բորուսիայի» դեմ խաղի մեկնարկային կազմում է դուրս եկել խաղադաշտ և փոխարինվել է 86-րդ րոպեին։ Այդ խաղում Կրոսը գոլային փոխանցման հեղինակ է դարձել, իսկ «Ռեալը» հաղթել է 2:0 հաշվով:
























































