Իսպանական Սեգունդայի եզրափակիչ տուրում «Լեգանեսը» սեփական հարկի տակ հաղթեց «Էլչեին»՝ 2:0:
Տանտերերը հաղթեցին Միգել Դե Լա Ֆուենտեի (10-րդ րոպե) և Խուան Կրուսի (45+5-րդ րոպե) գոլերի շնորհիվ։
«Լեգանեսը» (74 միավոր) գրավեց առաջին տեղը և դուրս եկավ Լա Լիգա: Նախկինում Պրիմերայի ուղեգիր էր նվաճել է «Վալյադոլիդը» (72), որը զբաղեցրեց 2-րդ տեղը։
Փլեյ-օֆֆում ևս մեկ ուղեգիր կվիճարկեն «Էյբարը» (71), «Էսպանյոլը» (69), Խիխոնի «Սպորտինգը» (65) և «Օվիեդոն» (64):
























































