Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ֆեդե Վալվերդեն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչում «Բորուսիայի» նկատմամբ տարած հաղթանակը (2:0)։
«Մենք շատ տուժեցինք, հատկապես առաջին խաղակեսում, քանի որ «Բորուսիան» իսկապես լավ խաղաց։ Նրանք շատ արագ էին գործում իրենց հակագրոհներում և մի քանի վտանգավոր պահ ունեցան։ Ուրախ եմ, որ շնորհավորում եմ մեր մրցակցին իր խաղի համար, բայց ավելի շատ ուրախ եմ, որ հաղթեցինք։
Անչելոտին փոքր փոփոխություններ կատարեց՝ փորձելով շտկել իրավիճակը: Նա մի քանի անգամ դիմեց ինձ, բայց ես այնքան էլ չհասկացա թե ինչ է ուզում։ Երբ մենք անցանք 4-3-3 դասավորության, դա օգնեց, դա մեզ հավասարակշռություն տվեց»,- Վալվերդեի խոսքն է մեջբերել Movistar-ը:
Մադրիդի «Ռեալը» 15-րդ անգամ նվաճեց եվրոպական ակումբային ֆուտբոլի գլխավոր գավաթը։
























































