Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը խոսել է Չեմպիոնների լիգայում թիմի հաղթանակի մասին
«Մենք շատ ուրախ ենք, Չեմպիոնների լիգայում հաղթելը հեշտ չէ։ Մադրիդի «Ռեալն» այս մրցաշարում պատմություն ունի, որը գիտի ամբողջ աշխարհը։ Մեր մրցակիցները գնալով ավելի մոտիվացված են դառնում։ Մենք լավ խաղացինք այս առաջնությունում և արժանի էինք այս տիտղոսին, որը 15-րդն է ակումբի համար:
Կրոսը․․․ Սա այն էր, ինչ նա ուզում էր՝ հեռանալ ամենաբարձր մակարդակով։ Նա խաղացող է, ով, անկասկած, կդառնա «Ռեալի» մեծագույն լեգենդներից մեկը»,- Պերեսի խոսքն է մեջբերել Marca-ն։
Մադրիդի «Ռեալը» 15-րդ անգամ նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը, ինչը ռեկորդային ցուցանիշ է:
























































