Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դանի Կարվախալը դարձել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչի լավագույն խաղացող, հայտնում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Հունիսի 1-ին մադրիդյան թիմը Չեմպիոնների լիգայի եզրափակիչում հաղթեց Դորտմունդի «Բորուսիային» (2:0): 32-ամյա իսպանացին 74-րդ րոպեին գլխի հարվածով բացեց խաղի հաշիվը։ Այս գոլը Կարվախալի համար առաջինն էր Չեմպիոնների լիգայի 2023-24 թթ․ մրցաշրջանում։
Մադրիդի «Ռեալը» 15-րդ անգամ նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը, ինչը ռեկորդային ցուցանիշ է: Գավաթների թվով երկրորդ տեղը զբաղեցնում է «Միլանը» (7 հաղթանակ), երրորդ տեղը կիսում են «Բավարիան» և «Լիվերպուլը» (6-ական):
























































