Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը գոլի հեղինակ է դարձել Չեմպիոնների լիգայի եզրափակչի՝ Դորտմունդի «Բորուսիայի» դեմ խաղում։ Այսպիսով, մադրիդցիների կիսապաշտպանը դարձել է առաջին բրազիլացին, որը մեկից ավելի գոլ է խփել մրցաշարի եզրափակիչներում։
Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Ռեալը» 2։0 հաշվով հաղթանակ է տարել դորտմունդյան թիմի նկատմամբ և 15-րդ անգամ արժանացել Չեմպիոնների լիգայի գավաթին:
74-րդ րոպեին Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դանիել Կարվախալը բացել է խաղի հաշիվը, իսկ 83-րդ րոպեին մադրիդցիների առավելությունը կրկնապատկել է հարձակվող Վինիսիուս Ժունիորը:
























































