Մադրիդի «Ռեալը» 21-րդ դարում երբեք չի պարտվել Չեմպիոնների լիգայի եզրափակիչում։ «Լոս Բլանկոները» յոթ եզրափակիչում յոթ հաղթանակ են տարել:
Ավարտվեց ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2023/2024 մրցաշրջանի եզրափակիչը, որում հանդիպեցին Դորտմունդի «Բորուսիան» և Մադրիդի «Ռեալը»։ Թիմերը խաղացին Լոնդոնի (Անգլիա) «Ուեմբլի» մարզադաշտում։ Հանդիպումը սպասարկում էր մրցավարական թիմը՝ սլովենացի Սլավկո Վինչիչի գլխավորությամբ։
Մեկնարկային սուլիչը հնչել է Երևանի ժամանակով 23:00-ին: Հանդիպումն ավարտվեց Մադրիդի «Ռեալի» հաղթանակով՝ 2։0 հաշվով։ Գոլերը հեղինակեցին Դանի Կարվախալը (74) և Վինիսիուսը (83):























































