Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսն իր վերջին հանդիպումն է անցկացնում մադրիդյան ակումբի կազմում։
Կիսապաշտպանը մեկնարկային կազմում է դուրս եկել Դորտմունդի «Բորուսիայի» դեմ Չեմպիոնների լիգայի եզրափակչում։
Հանդիպումն այս պահին ընթանում է Լոնդոնում՝ «Ուեմբլի» մարզադաշտում։
Հիշեցնենք, որ 34-ամյա ֆուտբոլիստը հայտարարել էր, որ Եվրո-2024-ից հետո կավարտի նաև միջազգային կարիերան:
Կրոսը «Ռեալում» հանդես է գալիս 2014 թվականից։
























































