Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդի գործակալ Մինո Ռայոլան խոսել է ֆուտբոլիստի ապագայի մասին: Ռայոլան նշել է, որ նորվեգացին, ամենայն հավանականությամբ, կմնա Դորտմունդում:
«Հոլանդը կխաղա Դորտմունդում այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է: Նա արագ զարգացող ֆուտբոլիստ է: Նրա կարծիքով ժամանակը չէր, որ ինքը հեռանա «Զալցբուրգից»: Կարծում եմ, որ այս ամառ նա չի հեռանա դորտմունդյան թիմից»,-ասել է Մինո Ռայոլան:
Հիշեցնենք, որ Հոլանդը Զալցբուրգից տեղափոխվեց Դորտմունդի «Բորուսիա» ձմռանը: