Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը որոշել է տուն գնել իսպանական Մարբելյա քաղաքում, հայտնում է AS-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 21-ամյա ֆուտբոլիստը համոզված է, որ կարեիարն շարունակելու է Իսպանիայում: Հոլանդն արդեն պայմանագիր է ստորագրել Մարբելլայի Նագելես շրջանում անշարժ գույք գնելու համար։ Տան արժեքը կազմում է 6,5 միլիոն եվրո։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Հոլանդիայի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում իսպանական «Ռեալն» ու «Բարսելոնան»։
Էրլինգ Հոլանդը գերմանական ակումբին միացել է 2020 թվականի հունվարին՝ «Ռեդ Բուլ Զալցբուրգից» 20 միլիոն եվրոյի դիմաց: Նորվեգացու գործող պայմանագիրն ավարտվում է 2024 թվականին: