«Լիդս Յունայթեդի» գերմանացի պաշտպան Ռոբին Կոխը կարծիք է հայտնել, որ ԱՊԼ-ն, Հոլանդի համար, իդեալական տարբերակ է կարիերան շարունակելու համար.
«Հոլանդը ստեղծված է ԱՊԼ-ի համար: Կարծում եմ, որ նա 1-2 տարի կարող է անցկացնել «Բորուսիայում», իսկ հետո տեղափոխվել «Լիդս Յունայթեդ»,- պաշտպանի խոսքերը փոխանցում է Sport Bild-ը:
Հիշեցնենք, որ նորվեգացին Դորտմունդ է տեղափոխվել «ՌԲ Զալցբուրգից»՝ 2020 թ-ին: «Մեղուների» կազմում անցկացրած 49 խաղում դարձել է 49 գոլի հեղինակ: Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թ., իսկ տրանսֆերային արժեքը գնահատվում է 110 մլն եվրո: