«Չելսիի» և «Լիվերպուլի» նախկին խաղացող Ֆերնանդո Տորեսը խոսել է մերսիսայդյան թիմի հարձակվող Մոհամեդ Սալահի մասին։
«Դուք բոլորդ տեսնում եք, թե ինչի կարողացավ հասնել Սալահը «Լիվերպուլում»: Ինձ համար նա վերջին 10 տարիների լավագույն ֆուտբոլիստներից մեկն է։ Նա իմ սիրելի խաղացողներից մեկն է: Ուրախ էի, երբ նա նոր պայմանագիր ստորագրեց»,- Տորեսի խոսքն է մեջբերել մերսիսայդցիների մամուլի ծառայությունը։
Այս մրցաշրջանում Սալահը Պրեմիեր լիգայում անցկացրել է 22 հանդիպում, դարձել 15 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։
Պրեմիեր լիգայի 28 տուրից հետո «Լիվերպուլը» 64 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը։