«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է «Բարսելոնայի» երեք ֆուտբոլիստների ծառայություններով, պնդում է Todofichajes-ը։
Աղբյուրի համաձայն՝ մանկունիանցիները հետաքրքրված են պաշտպան Ալեխանդրո Բալդեով, կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգով և վինգեր Անսու Ֆատիով։
Ակումբը կարող է փորձել ձեռք բերել կատալոնական ակումբի ֆուտբոլիստներին ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:
28 տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» (47 միավոր) զբաղեցնում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը։ Մարտի 17-ին Էրիկ տեն Հագի թիմը Անգլիայի գավաթի քառորդ եզրափակիչում կխաղա «Լիվերպուլի» հետ։