«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն մեկնաբանել է լոնդոնյան թիմի հաղթանակը «Նյուքասլի» հետ Անգլիայի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրի խաղում (3-2).
«Սա ֆուտբոլ է։ Երբեմն զվարճանում ես, երբեմն տառապում: Մենք շատ լավ թիմի դեմ խաղացինք, իսկապես դժվար էր:
«Չելսին» հաղթեց, ամենակարևորը երեք միավորն է, մենք առաջ ենք գնում։
Հարձակվողների համար կարևոր է վստահ զգան և իմանան, որ գոլ խփելով մենք կարող ենք հաղթել հանդիպումներում: Բայց ես մի փոքր հիասթափված եմ, որ մենք երկու գոլ բաց թողեցինք: Բայց այսպես մենք դառնում ենք ավելի հասուն՝ շարունակելով ճնշում գործադրել և առաջ շարժվել»,- Պոչետինոյի խոսքերն է մեջբերում BBC-ն:
























































