«Յուվենտուսը» շարունակում է հետևել «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդին, հայտնում է Football Italia-ն:
«Յուվենտուսը» նախկիում ևս հետաքրքրված էր Հոլանդով, երբ վերջինս դեռ հանդես էր գալիս «Ռեդ Բուլ Զալցբուրգում»:
Ամենայն հավանականությամբ, թուրինյան ակումբը Հոլանդին ձեռք բերելու փորձեր կանի 2022 թվականին, երբ ուժի մեջ կմտնի ֆուտբոլիստի՝ պայմանագրով նախատեսված հրաժարագնի կետը, որը 75 մլն եվրո է կազմում:
19-ամյա Հոլանդը նորվեգական «Բրյունեի» սան է: Նա «Բորուսիա» է տեղափոխվել 2020 թվականի հունվարին «ՌԲ Զալցբուրգից»: Տրանսֆերի արժեքը կազմել է 20 մլն եվրո: Ֆուտբոլիստը գերմանական ակումբի հետ մինչև 2024 թվականը նախատեսված պայմանագիր է կնքել:
Ընթացիկ մրցաշրջանում Հոլանդը «Բորուսիայի» կազմում 11 հանդիպման է մասնակցել և դարձել 12 գոլի հեղինակ: