Ռումինիայում որոշվեց առաջնության չեմպիոնը։ Ռումինիայի չեմպիոն դարձավ «Ֆարուլ» ակումբը, որը ներկայացնում է երկրի բնակչությամբ չորրորդ քաղաքն ու գլխավոր նավահանգիստը՝ Կոնստանցան։
«Ծովայինների» ղեկավարության կազմում են նախկինում հայտնի դեմքեր, ովքեր նույնիսկ խաղացել են «Բարսելոնայում»՝ նախագահը Գեորգե Պոպեսկուն է, իսկ գլխավոր մարզիչը Գեորգե Հաջին․ երկուսն էլ գրել են Ռումինիայի հավաքականի ամենափառահեղ էջերից մեկը 90-ական թվականներին։
Վճռորոշ խաղում «Ֆարուլը» 3-1 հաշվով հաղթեց FCSB-ին՝ նախկին «Ստյաուա» ակումբին։
«Ֆարուլը», որը հիմնադրվել է 1920 թվականին, առաջին անգամ դարձավ իր երկրի չեմպիոն։
























































