Լոնդոնի «Արսենալն» Անգլիայի Գավաթի 1/8 եզրափակչում հյուրընկալվելիս հաղթել է «Պորտսմութին»: Թիմի` արտագնա խաղերում անպարտելի շարքն այսպիսով հասավ 11 խաղի (4 հաղթանակ, 7 ոչ-ոքի):
Վերջին անգամ լոնդոնցիները հյուրընկալվելիս պարտվել են, երբ թիմը մարզում էր իսպանացի Ունայ Էմերին: Նոյեմբերի 9-ին «Արսենալը» պարտվել էր «Լեսթերին» «Քինգ Փաուեր Սթեդիումում» 0:2 հաշվով:
Այս մասին հայտնում է BBC-ն:
«Պորտսմութի» հետ խաղն ավարտվել է լոնդոնցիների` 2:0 հաշվով հաղթանակով: Առաջին կեսի ավելացված ժամանակում խաղի հաշիվը բացել է «Արսենալի» պաշտպան Սոկրատիս Պապաստատոպուլոսը: Երկրորդ կեսի մեկնարկում` 51-րդ րոպեին, հարձակվող Էդվարդ Նկետիան կրկնապատկել է իր թիմի առավելությունն ու ձևակերպել հանդիպման վերջնահաշիվը: «Արսենալը» Անգլիայի Գավաթում տարած հաղթանակներով ռեկորդակիր է. նրա ակտիվում 13 տիտղոս կա: