«Ասթոն Վիլայի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին մեկնաբանել է մամուլում շրջանառվող այն լուրերը, որոնք նրան կապում են Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնի հետ։
Վերջին շրջանում 54-ամյա մասնագետի անունը հաճախ է շոշափվում որպես «արքայական» ակումբի ղեկին Ալվարո Արբելոային փոխարինելու հիմնական թեկնածուներից մեկը։
Եվրոպայի լիգայի շրջանակում «Ռեդ Բուլ Զալցբուրգի» դեմ կայացած հանդիպումից հետո լրագրողները խնդրել են իսպանացի մարզչին կարծիք հայտնել այդ լուրերի վերաբերյալ։
Էմերին տվել է հակիրճ պատասխան․
«Խոսակցություններ «Ռեալի» մասի՞ն։ Այս առնչությամբ ասելու ոչինչ չունեմ»,- իսպանացի մասնագետի խոսքերն է մեջբերում Madrid Xtra-ն։
Էմերիի գործող պայմանագրի ժամկետը բիրմինգհեմյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականը։
Ինչ վերաբերում է Եվրոպա լիգայի խաղարկության լիգայի փուլին, ապա «Ասթոն Վիլան» վերջին տուրում 3:2 հաշվով կարևոր հաղթանակ տարավ «Զալցբուրգի» նկատմամբ՝ ուղիղ ուղեգիր նվաճելով դեպի 1/8 եզրափակիչ։



























































