Իտալական «Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչն առաջիկայում կարող է նոր պայմանագիր կնքել միլանյան թիմի հետ: Այս մասին հայտնում է Calciomercato-ն:
Իտալական ակումբի ղեկավարությունը բանակցում է Իբրայի գործակալ Մինո Ռայոլայի հետ՝ պայմանագրի հնարավոր երկարաձգման մասով:
Իտալիայի ընթացիկ առաջնությունում Զլատանը մասնակցել է 7 հանդիպման՝ դառնալով 2 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ:
Հիշեցնենք, որ Իբրահիմովիչը «Միլան» է տեղափոխվել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում՝ ազատ գործակալի կարգավիճակով: