«Միլանի» հարձակվող Անտե Ռեբիչը խոսել է իր թիմակից Զլատան Իբրահիմովիչի մասին։
«Միլանը ունի նրա կարիքը։ Իբրահիմովիչը լիդեր է։ «Յուվենտուսի» դեմ խաղից առաջ մեզ ասաց․ «Ես «Յուվեի» ֆուտբոլիստներին ցույց կտամ՝ ինչպես են ֆուտբոլ խաղում»։ Դա մեր մեջ կրակ վառելու նրա ձևն էր»,- Ռեբիչի խոսքերն է փոխանցում Goal-ը։
Նշենք, որ «Յուվենտուսի» դեմ խաղում միլանցիները հաղթեցին 4-2 հաշվով։
«Միլանի» կազմում անցկացրած բոլոր խաղերում Իբրահիմովիչը դարձել է 62 գոլի և 27 գոլային փոխանցման հեղինակ: Թիմի կազմում Զլատանը դարձել է Իտալիայի չեմպիոն ու Սուպերգավաթակիր 2011 թվականին:
Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում Զլատան Իբրահիմովիչը «Միլանի» կազմում 13 հանդիպման է մասնակցել, դարձել է 5 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: 33 խաղից հետո «Միլանը» Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականն է զբաղեցնում: