Իտալիայի գավաթի 1/4 եզրափակչի շրջանակում «Ինտերը» «Ջուզեպե Մեացա» ստադիոնում հանդիպեց «Միլանին» (2-1):
31-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց «հյուրերի» առաջատար հարձակվող Զլատան Իբրահիմովիչն, իսկ խաղակեսի վերջնամասում, նա վեճի բռնվեց «Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուի հետ. երկու հարձակվողներն էլ դեղին քարտի արժանացան:
Ի տարբերություն Լուկակուի, Զլատանն այս ամենով չսահմանափակվեց և երկրորդ խաղակեսի 58-րդ րոպեին երկրորդ դեղին քարտը ստացավ ՝ խախտելով կանոնները Կոլարովի նկատմամբ: Այսպիսով, «Միլանը» մնաց 10 ֆուտբոլիստներով:
71-րդ րոպեին 11 մետրանոց հարված նշանակվեց, որն էլ վստահորեն իրացրեց Ռոմելու Լուկակուն:
Մրցավարը 10 րոպե ավելացրեց հանդիպման հիմնական ժամանակին, որի 7-րդ րոպեին Կրիստիան Էրիկսենը իրացրեց նշանակված տուգանային հարվածը և հաղթանակ պարգևեց «Ինտերին»:
Այսպիսով, Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմը դուրս եկավ Իտալիայի գավաթի կիսաեզրափակիչ: