ԱԱ-2022-ի 1/8 եզրափակիչում Նիդերլանդների հավաքականը 3:1 հաշվով հաղթեց ԱՄՆ-ին։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խաղից առաջ աջակցել է իր երկրի ազգային հավաքականին։ Խոսելով ֆուտբոլի մասին՝ Բայդենն օգտագործել է «սոքքեր» բառը, որն ավելի բնորոշ է ամերիկացիներին։
Խաղի ավարտից հետո սոցիալական ցանցերում հրապարակում է արել Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն։
«Ներեցեք, Ջո, ֆուտբոլը հաղթեց»,- գրել է Ռյուտեն։