Իտալիայի Ա Սերիայի 24-րդ տուրի շրջանակում «Միլանը» ընդունեց «Տորինոյին»(1:0):
Հանդիպման միակ գոլը գրանցվեց 25-րդ րոպեին, երբ Անտե Ռեբիչը կարողացավ գրավել մրցակցի դարպասը: Սա խորվաթ հարձակվողի երրորդ անընդմեջ գոլն էր Ա Սերիայում:
Այս հաղթանակից հետո «Միլանը» վաստակեց 35 միավոր և բարձրացավ մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնական: «Տորինոն» իր ակտիվում ունի 27 միավոր և գտնվում է 14-րդ դիրքում: