Իտալիայի Սերիա Ա-ի 2026/27 թթ. մրցաշրջանի 4-րդ տուրում «Ռոման» արտագնա խաղում երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Տորինոյի» դարպասը (2-0):
Հյուրերի կազմում 40-րդ րոպեին հաշիվը բացեց Դոնիել Մալենը, իսկ 90+3-րդ րոպեին Նիկոլո Պիսիլին խփեց երկրորդ գնդակը։ Այս հաղթանակից հետո «Ռոման» վաստակած միավորների քանակը հասցրեց 12-ի՝ գլխավորելով Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակը, իսկ «Տորինոն» մնաց 3 միավորով (14-րդ տեղ):
Գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Տուրի մյուս խաղում «Կոմոն» սեփական հարկի տակ պարտության մատնեց «Պարմային» (2-1): Տանտերերի կազմում աչքի ընկան Բրունո Կաիկին (23) և Տամոնին (83), իսկ հյուրերի միակ գնդակը հեղինակեց Ջեյքոբ Ռոմերոն (90+2): «Կոմոն» ունի 10 միավոր (երկրորդ տեղ), «Պարման»՝ 1 միավոր (17-րդ տեղ):
Գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․




























































