Ծանրամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանն այսօր` փետրվարի 17-ին, նշում է ծննդյան 23-րդ տարեդարձը:
ArmSport-ը շնորհավորում է մեր երիտասարդ ծանրորդին` ծննդյան օրվա առթիվ, մաղթում առանց վնասվածքների կարիերա, նորանոր հաջողություններ ու Oլիմպիական ոսկի Տոկիոյում:
Հիշեցնենք` Սիմոն Մարտիրոսյանն աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճել է 2018 և 2019 թվականներին, 2019-ին նաև Եվրոպայի չեմպիոն ու ռեկորդակիր է դարձել, 2016-ին Ռիոյի Օլիմպիական խաղերում արծաթե մեդալ է նվաճել, որը շուտով կփոխարինվի ոսկով: