«Նոթինգհեմ Ֆորեսթը» պայմանագիր է կնքել «Վուլվերհեմփթոնի» կիսապաշտպան Մորգան Գիբս-Ուայթի հետ ակումբի համար ռեկորդային գումարով:
Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար ակումբը կվճարի մոտ 50 միլիոն եվրո՝ ներառյալ բոնուսները։
Ինքը՝ Գիբս-Ուայթը, հինգ տարվա պայմանագիր կնքեց նոթինգհեմյան ակումբի հետ և վերցերել է 10-րդ խաղային համարը։
Նա դարձավ ԱՊԼ-ի նորեկի 16-րդ ձեռքբերումն այս տրանսֆերային պատուհանի ընթացքում: