Այն, որ «Մանչեսթեր Սիթին» երկու տարով հեռացվել է եվրագավաթներից, չի ազդի թիմի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի ծրագրերի վրա: 49-ամյա մասնագետը մտադիր է աշխատել մինչև պայմանագրի ավարտը՝ 2021 թվականի հունիսի 30-ը: Այս մասին հայտնում է Sport.es-ն:
Առաջիկա ամռանը Գվարդիոլային կփորձի ստանալ «Յուվենտուսը», սակայն թուրինցիներին չի հաջողվել համոզել իսպանացուն փոխել ակումբը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ իտալական Ա Սերիայի գործող չեմպիոններն առաջվա պես հետաքրքրված են «Սիթիի» գլխավոր մարզչի ծառայություններով:
ՈւԵՖԱ-ն «Մանչեսթեր Սիթիին» զրկել է 2020/21 և 2021/22 մրցաշրջանների ընթացքում Չեմպիոնների լիգայիn և Եվրոպա լիգային մասնակցելու իրավունքից, ինչպես նաև տուգանել է 30 մլն եվրոյով՝ հովանավորչական պայմանագրերի հարցում ֆինանսական մեքենայությունների համար: «Սիթին» մտադիր է բողոքարկել այս որոշումը Սպորտային արբիտրաժային դատարանում (CAS):