«Մանչեսթեր Սիթին» պարտվեց «Չելսիին» Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղում:
Պեպ Գվարդիոլան՝ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզչի պաշտոնում, առաջին անգամ պարտվեց եզրափակչում՝ ներառյալ Անգլիայի Սուպերգավաթի հանդիպումները:
Նման եզրափակիչներ ընդհանուր առմամբ 8-ն են եղել (4 հաղթանակ լիգայի Գավաթում , 2-ը՝ Անգլիայի Սուպերգավաթում և մեկը՝ Անգլիայի Գավաթում):
Գվարդիոլան մարզչական կարիերայի 14 տարիների ընթացքում 2-րդ պարտությունը կրեց եզրափակիչներում. առաջինը «Բարսելոնայի» ղեկին էր, երբ Իսպանիայի Գավաթի 2011թ. եզրափակչում զիջեց «Ռեալին» ՝ դարձյալ նվազագույն հաշվով: