«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան անգլիական Պրեմիեր-լիգայի վերջին՝ 38-րդ տուրում «Նորվիչ Սիթիին» 5-0 հաշվով հաղթելուց հետո խոսել է թիմի կիսապաշտպան Քևին Դե Բրույնեի մասին, որը կրկնել է «Արսենալի» անվանի հարձակվող Թիերիի Անրիի՝ գոլային փոխանցումների ռեկորդը:
«Գիտենք, թե Դե Բրույնեն ինչ է տալիս թիմին իր փոխանցումներով, բայց մեզ պետք են նաև նրա գոլերը: «Նորվիչ Սիթիի» հետ խաղում նա 2 փայլուն գոլի հեղինակ դարձավ: Իհարկե, առաջին գոլն առանձնահատուկ էր:
Մենք Քևինին պարզապես խորհուրդ ենք տվել խաղալ այնպես, ինչպես նա սովոր է: Նրան ասում էինք՝ շատ չկենտրոնանա նվաճումների վրա:
Նա մեկ գոլային փոխանցում կատարեց, բայց հեշտությամբ կարող էր գերազանցել ռեկորդը: Հիմա նա այն կկիսի Անրիի հետ: Դե Բրույնեն շատ լավ խաղաց»,- Գվարդիոլայի խոսքերն է փոխանցում Goal-ը: