«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան վստահություն է հայտնել, որ ԱՊԼ-ի տարվա ֆուտբոլիստ մրցանակը բաժին կհասնի «Լիվերպուլի» խաղացողներից մեկին՝ չնայած իր թիմի կիսապաշտպան Կևին Դե Բրյոնեի հաջող ելույթներին։
«Դե Բրյոնե՞ն։ Ոչ-ոչ, մրցանակը բաժին կհասնի «Լիվերպուլի» խաղացողի։ Երբ մենք չեմպիոն դարձանք, «Լիվերպուլի» ֆուտբոլիստին մրցանակ տվեցին։ Հիմա տիտղոսը նրանք են նվաճել, այնպես որ լիովին վստահ եմ, որ մրցանակը նորից նրանց խաղացողին կհասնի։ Այդ մրցանակը միշտ «Լիվերպուլին» է հասնում»,- Գվարդիոլայի խոսքերն է փոխանցում BBC-ն։