Կոնֆերենցիաների լիգայի «Շկենդիա»-«Արարատ» խաղից առաջ տեղի է ունեցած ասուլիսին մասնակցել է մեր թիմի պաշտպան Մարկո Պրլևիչը։
«Մենք գիտենք, որ եվրոպական մրցասպարեզում հեշտ մրցակիցներ չեն լինում։ Մայրցամաքի այս հատվածում թիմերը դժվար ֆուտբոլ են խաղում և խաղում են արդյունքի համար։ Հեշտ խաղ չի սպասվում։
Մեզ համար ավելի հեշտ կլինի, քանի որ խաղը չի կայանալու «Շկենդիայի» ստադիոնում, այլ կայանալու է չեզոք դաշտում։ Տեղյակ ենք, որ «Շկենդիան» ուժեղ թիմ է և լավ արդյունքեր է գրանցել ոչ միայն ներքին առաջնությունում այլ նաև Եվրոպայում։ Շատ ենք հարգում մրցակցին, բայց առավելագույնը կանենք հաջորդ փուլ դուրս գալու համար»,- ասել է Պրլևիչը։
ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի «Շկենդիյա»-«Արարատ» հանդիպումը կկայանա այսօր՝ հուլիսի 7-ին, Սկոպյեում։