«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը ճանաչվել է Պրեմիեր լիգայի 2021/22 մրցաշրջանի տարվա լավագույն մարզիչ։
«Լիվերպուլը» Պրեմիեր լիգան ավարտեց մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում՝ չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին» զիջելով մեկ միավորով։
54-ամյա մասնագետն իր կարիերայի ընթացքում երկրորդ անգամ է արժանացել այս մրցանակին։ Առաջին անգամ նա հաղթել է 2020 թվականին։
Բացի Կլոպից մեկից ավել անգամ ԱՊԼ-ում մրցաշրջանի մարզիչ են ճանաչվել միայն Ալեքս Ֆերգյուսոնը (11), Արսեն Վենգերը, Ժոզե Մոուրինյուն և Խոսեպ Գվարդիոլան (3-ական)։