«Լիլ»-ի պաշտպան Սվեն Բոտմանը կտեղափոխվի «Միլան»: Այս մասին հայտնում է իտալական մամուլը։
Բոտմանը կլինի «ռոսոներիների» ամառային տրասնֆերային պատուհանի առաջին նորեկը: Կողմերն արդեն պայմանավորվել են ամեն ինչի շուրջ։
Միլանը երկար ժամանակ է հետևում ֆուտբոլիստին։ Այս խաղացողն անձամբ դուր է գալիս Պաոլո Մալդինին և Ստեֆանո Պիոլին։
2021 թվականին Բոտմանը օգնեց Լիլին հաղթել Ֆրանսիայի առաջնությունում և նվաճել Ֆրանսիայի Սուպերգավաթը։