Ֆրանսիայի Մոնպելյե քաղաքում ավարտվեց գեղասահքի աշխարհի առաջնությունը։ Հայաստանը ներկայացնող Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը զբաղեցրեց 14-րդ հորիզոնականը՝ 19 զույգերի պայքարում։
Ազատ ծրագրում Թինան և Սիմոնը հավաքեցին 101.82 միավոր։ Տեսանյութը կարող եք տեսնել այստեղ։
Պարային զույգերի պայքարում աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճել են օլիմպիական խաղերի չեմպիոններ Ֆրանսիան ներկայացնող Գաբրիելա Պապադակիսն ու Գիյոմ Սիզերոնը։
Հիշեցնենք՝ Պեկինում այս տարվա փետրվարին անցկացված 24-րդ ձմեռային oլիմպիական խաղերում Թինա Կարապետյանն ու Սիմոն Սենեկալը 18-րդ տեղն էին զբաղեցրել գեղասահքի պարային զույգերի պայքարում։