Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը Կահիրեում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության փուլային երրորդ մրցաշարում դարձել է հենացատկի վարժության հաղթող։ Դավթյանը վաստակել է 14.983 միավոր և դարձել ոսկե մեդալակիր։
Հայ մարմնամարզիկը կմասնակցի նաև ազատ վարժության և պտտաձողի վարժությունների եզրափակիչներին։
Սա Հայաստանի երրորդ մեդալն էր Կահիրեում ընթացող մրցաշարում։ Երեկ Հայաստանի հավաքականի կազմում Վահագն Դավթյանը ոսկե մեդալ էր նվաճել օղակների վարժությունում, իսկ Հարություն Մերդինյանը դարձել էր արծաթե մեդալակիր նժույգ թափեր վարժությունում։