Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում Մյունխենի «Բավարիան» ընդունել էր ավստրիական «Զալցբուրգին» ու 7-1 հաշվով ջախջախիչ հաղթանակ տարավ։
12-րդ րոպեին մրցավարը 11-մետրանոց նշանակեց ավստրիական թիմի դարպասին․ գնդակին մոտեցավ Ռոբերտ Լևանդովսկին և գնդակն ուղարկեց ուղիղ ցանցի մեջ։ 21-րդ րոպեին մրցակիցը կանոնները խախտեց Լևանդովսկու նկատմամբ, մրցավարը կրկին 11-մետրանոց նշանակեց, Ռոբերտը կրկին գնդակն ուղարկեց ուղիղ ցանցի մեջ։ Երկու րոպե անց Լևանդովսին գնդակի խաղարկումից հետո շրջանցեց դարպասապահին ու գրավեց դատարկ դարպասը՝ հաշիվը դարձնելով 3-0: 31-րդ րոպեին աչքի ընկավ Գնաբրին ու մյունխենցիներն ընդմիջման գնացին մեծ առավելությամբ։
Երկրորդ կեսի սկզբնամասում՝ 54-րդ րոպեին, Մյուլլերը խփեց թիմի 5-րդ գնդակը։ 70-րդ րոպեին հյուրերը կարողացան խփել հեղինակության գնդակը, բայց հիմնական ժամանակի ավարտից 7 րոպե առաջ Մյուլլերը դուբլ ձևակերպեց։ 3 րոպե անց Սանեն գոլի հեղինակ դարձավ ու վերջակետ դրեց խաղին։
Հիշեցնենք, որ թիմերի միջև առաջին խաղն ավարտվել էր ոչ-ոքի՝ 1-1 հաշվով և դիմակայության ընդհանուր 8-2 հաշվով մյունխենցիները դուրս եկան մրցաշարի քառորդ եզրափակիչ։