Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամներ Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Գերմանիայի Կուտբուս քաղաքում ընթացող աշխարհի գավաթի խաղարկությունում եզրափակիչ են դուրս եկել օղակների վարժությունում:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանն էլ նժույգ թափերում կատարել է նոր տարր, որը կգրանցվի իր անունով: Հայաստանի հավաքականի կազմում հանդես է գալիս նաև երիտասարդ մարմնամարզիկ Գագիկ Խաչիկյանը, ով, սակայն, նժույթափերից չի կարողացել անցնել վճռական փուլ:
Արթուր Դավթյանն այսօր հանդես կգա հենացատկում:
Առանձին գործիքներից լավագույն եռյակում ընդգրկված մարզիկները կմասնակցեն Փարիզում աշնանը կայանալիք աշխարհի առաջնությանը: