Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբում Հայաստանի հավաքականը մրցակցի հարկի տակ հանդիպելու է Լիխտենշտեյնի ընտրանուն:
Մեր հավաքականի առանցքային ֆուտբոլիստներից մեկը՝ Կամո Հովհաննիսյանը խաղը բաց է թողնելու վնասվածքի պատճառով: Ձախ պաշտպանը գրառում է կատարել Facebook-ում, որտեղ իր աջակցությունն է հայտնել իր թիմակիցներին:
«Տղերք ջան հիմա ձեր կողքին չեմ, բայց սրտով ձեր հետ եմ։ Վստահ եմ՝ դուք կարող եք։ Պարգևեք այդ տոնը այս կարևոր խաղում մեր բոլոր երկրպագուներին ու ամբողջ հայ ազգին»,- գրել է Կամոն: