Հայաստանի ազգային հավաքականի և «Կայրաթի» ֆուտբոլիստ Կամո Հովհաննիսյանը գոլի հեղինակ է դարձել Ղազախստանի առաջնության 3-րդ տուրի՝ «Ժետիսուի» հետ խաղում: Հովհաննիսյանն աչքի է ընկել հանդիպամն 11-րդ րոպեին՝ այս կերպ բացելով իր գոլերի հաշիվը նոր թիմի կազմում:
Նշենք՝ Կամոն հենց «Ժետիսուից» էր տեղափոխվել «Կայրաթ»:
Հայ ֆուտբոլիստը «Կայրաթի» մեկնարկային կազմում է դուրս եկել խաղադաշտ, սակայն 30-րդ րոպեին ստիպված եղավ լքել խաղադաշտը՝ ամենայն հավանականությամբ վնասվածքի պատճառով: