«Արարատ-Արմենիայի» մամուլի ծառայությունը երեկ հայտնել էր, որ կիսապաշտպան Յոան Գուֆրանը ընտանեկան խնդիրների պատճառով ստիպված է եղել վերադառնալ հայրենիք և այս պահի դրությամբ ժամանակավորապես կասեցնել իր ֆուտբոլային գործունեությունը։ Երևանյան ակումբի կազմում Գուֆրանը մասնակցել է 50 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ, դարձել է նաև Հայաստանի չեմպիոն։
Իսկ այսօր՝ հոկտեմբերի 12-ին, Յոան Գուֆրանը հրաժեշտի ուղերձով դիմել է «Արարատ-Արմենիայի» երկրպագուներին և ամբողջ անձնակազմին։ Մանրամասներն՝ այստեղ։
Առաջարկում ենք ևս մեկ անգամ վայելել Գուֆրանի՝ ArmSport-ի պատրաստած լուսանկարները։