Սանկտ-Պետերբուրգի «Զենիթի» և Իրանի հավաքականի հարձակվող Սերդար Ազմունը կարող է հեռանալ ռուսական ակումբից։
Ինչպես տեղեկացնում է լրագրող Դանիելե Լոնգոն, հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են Լևերկուզենի «Բայերը» և «Լիոնը»։ Ըստ աղբյուրի՝ վերը նշված ակումբները ցանկանում են Ազմունի տրանսֆերը գնել առաջիկա ամռանը, երբ վերջինս կունենա ազատ գործակալի կարգավիճակ։
Հիշեցնենք, որ 26-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև Լոնդոնի «Արսենալը»։