Հայ ծանրորդներն ավարտել են իրենց փայլուն ելույթները Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում զուգահեռաբար անցկացված Եվրոպայի մինչև 23 տարեկանների և երիտասարդական առաջնություններում:
Հայաստանը կարևոր ստուգատեսում ներկայացրել էր 17 մարզիկ, որոնցից 15-ը կանգնել են պատվո պատվանդանին, գրում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Երկամարտի ընդհանուր գումարով մեր շնորհալի ծանրորդներից 9-ը դարձել են չեմպիոն, իսկ երեքական պատվիրակ ՝ արծաթե և բրոնզե մեդալակիր:
Ընդհանրապես Ֆինլանդիայի ստուգատեսում առանձին վարժություններում և երկամարտում Հայաստանի ներկայացուցիչները իրենց հետ հայրենիք են բերել 40 մեդալ և պարգևների հաշվարկով ՝ թիմային հաղթանակ: