Ծանրորդ Մարգարիտա Առաքելյանը Եվրոպայի մինչև 20 տարեկանների չեմպիոն հռչակվելուց հետո գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում.
«Նպատակներին հասնում են Հավատքով: Ուզում եմ բոլորիդ հատ առ հատ շնորհակալություն հայտնել բազում շնորհավորանքների և ջերմ խոսքերի համար: Չեմ կարող նկարագրել, թե ինչ հպարտ եմ հայրենիքիս դրոշը բարձր պահելու համար:
Շնորհակալ եմ Աստծուն, որ ոչ մի վայրկյան ինձ միայնակ չթողեց և պարգևեց հաղթանակ:
Շնորհակալ եմ իմ թանկագին ընտանիքին միշտ իմ կողքին լինելու, ինձ հավատալու համար:
Շնորհակալ եմ իմ ընկերներին ինձ ազակցելու և դուխ տալու համար:
Շնորհակալ եմ իմ հարազատներին և բոլոր այն մարդկանց ովքեր ինձ միշտ հավատացել են:
Եվ իհարկե անչափ շնորհակալ եմ իմ մարզչական անձնակազմին, ինձ ընտրելու և չեմպիոն դարձնելու համար»,- գրել է երիտասարդ մարզուհին: