Հայտնի ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան, ում հաճախորդն է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան, դիմել է «Յուվենտուսի» երկրպագուներին, ասելով, որ նրանք պետք է երազեն ֆրանսիացի կիսապաշտպանի թուրինյան ակումբ վերադառնալու մասին:
«Յուվենտուսի» երկրպագուները պետք է երազեն (Պոգբայի վերադառնալու մասին), քանի որ եթե չես երազում, ուրեմն դու մեռած ես:
Ես երազանքներով չեմ աշխատում, այնպես որ, պետք է ճիշտ ընտրություն կատարեմ իմ հաճախորդների համար: Եվ դեռ դժվար է ասել, թե ինչպիսին կլինի Պոգբայի աապագան», — Ռայոլայի խոսքերն է մեջբերում Manchester Evening News-ը:
Պոգբայի ապագան «Մանչեսթեր Յունայթեդում» անորոշ է թվում, և լրատվամիջոցները գրում են խաղացողի հնարավոր տեղափոխության մասին «Յուվենտուս» կամ «Ռեալ»: