«Զենիթի» հարձակվող Սերդար Ազմունը հաջորդ ամառ կարող է տեղափոխվել Ա Սերիա: Այս մասին հայտնում է Calciomercato-ն:
26-ամյա իրանցի հարձակվողով հետաքրքրված են «Միլանը» և «Ռոման» : Ազմունի պայմանագիրը «Զnենիթի» հետ ավարտվում է 2022 թվականի ամռանը, ուստի իտալական ակումբները ցանկանում են որպես ազատ գործակալ պայմանագիր կնքել Ազմունի հետ:
Աղբյուրը նշում է, որ Սերդարը ցանկանում է հեռանալ ՌՊԼ -ից ՝ իրեն ավելի ուժեղ լիգայում փորձելու համար: