«Ինտերի» նախկին նախագահ Մասիմո Մորատին խոսել է «Ռոմայի»՝ նոր մրցաշրջանում հաջող ելույթներ անցկացնելու հնարավորության մասին։ Միջմրցաշրջանի ընթացքում թիմի գլխավոր մարզիչ էր նշանակվել Ժոզե Մոուրինյուն, որն ավելի վաղ «Ինտերի» հետ հաղթել էր սկուդետտոն։
«Չափազանց մեծ հետաքրքրությամբ հետևում եմ առաջնությանը։ Մոուրինյուն պաշտում է մրցակցությունը, նա հիանալի է սկսել։
Ա Սերիայում հիմա սկուդետտոյի ևս մեկ հավակնորդ կա։ Մոուրինյուն այն մարդը չէ, որը հույսը կդնի 3-րդ տեղի վրա։ Անձամբ ինքը երբեք այդ մասին չի ասի, բայց այդպես է»,- Մորատիի խոսքերն է փոխանցում Football Italia-ն։