«Ինտերի» նախկին նախագահ Մասիմո Մորատին պատմել է՝ որ դեպքում կընդուներ հարձակվող Լաուտարո Մարտինեսի՝ այլ ակումբ տեղափոխությունը։
«Կընդունեմ Լաուտարոյի տրանսֆերը, եթե Մեսսին տեղափոխվի «Ինտեր»։ Եթե Լեոյի տրանսֆերն անհնար է, ապա Լաուտարոյին կարող է փոխարինել Դիբալան»,- ասել է Մորատին La Gazzetta dello Sport-ին տված հարցազրույցում։
«Բարսելոնան» արդեն երկար ժամանակ է, ինչ աշխատում է Լաուտարոյի տրանսֆերի ուղղությամբ։ Ավելի վաղ հաղորդվում էր նաև «Ինտերի»՝ Մեսսիի հանդեպ ունեցած հետաքրքրության մասին։