«Ինտերի» նախկին նախագահ Մասիմո Մորատին հայտնել է, որ միլանյան ակումբը ռիսկի է դիմել՝ որոշելով պայմանագիր կնքել Անտոնիո Կոնտեի հետ:
«Կոնտեն շատ է հոգ տանում թիմի ու ամեն ինչի մասին, ինչ անում է, բայց նա բարդ բնավորություն ունի:
Դա խիզախ որոշում էր՝ համեմված ռիսկով: Կարծում եմ՝ «Ինտերը» «Յուվենտուսից» տարբերվում է նրանով, որ Միլանում շատ են ուզում հաղթել»,-Մորատիի խոսքերն է փոխանցում Football Italia-ն: