«Ռեդ Բուլի» ավտոարշավորդ Մաքս Ֆերստապենը հաղթել է Բելգիայի Գրան-Պրիում։ Երկրորդ տեղը զբաղեցրել է «Ուիլյամսի» ավտոարշավորդ Ջորջ Ռասելը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Լյուիս Հեմիլթոնը Մերսեդեսից։
Որակավորումն անցել է հորդառատ անձրևի պայմաններում։
Նշենք, որ երրորդ մրցափուլում լուրջ վթար է տեղի ունեցել «Մակլարենի» ավտոարշավորդ Լանդո Նորիսի մասնակցությամբ։ Արդյունքում, մրցումները մոտ 40 րոպեով դադարեցվել են։